Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

Հունվար 03,2024 21:18

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 25-31-ը.(2023թ․)

☑️  Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և դեկտեմբերի 31-ին կազմել է 1900.17մ (31.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից և 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 11 սմ-ով։

☑️  2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234 մլն.մ³:

☑️  Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.444 մլն.մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ 114.456 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031