Region Monitor․ Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ Հաղորդվել է, որ, ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնների պատճառով, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Իրանի Քերմանի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալը հայտարարել է, որ Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչություն են։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, վիրավորներինը՝ 171-ի։
Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Իրանի կառավարության կողմից վաղը ամբողջ երկրում կհայտարարվի սուգ։