Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալավերդի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունվել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Հետևաբար, այսօրվանից կասեցված է ինձ անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։
Կարդացեք նաև
Կոչ եմ անում Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով։