Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարժի հատուկ սրել նման հարցերը՝ եւ իշխանական բուրգի, եւ եկեղեցու կողմից». Ռուբեն Բաբայան

Հունվար 03,2024 19:16

Aravot.am-ը Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակելու որոշումը: «Ես ավելի կողմնակից եմ բովանդակային գնահատականների, այլ ոչ թե ձեւական: Կարծում եմ, որ երկու կողմից էլ զուտ ձեւական բնույթի որոշումներ են կայացվել: Մի կողմից, ինչքան հասկացա՝ չէ, անպայման դա պետք է լինի «Լրաբերի» ժամանակ, մյուս կողմից էլ՝ չէ, եթե պետք է «Լրաբերի» ժամանակ լինի, ուրեմն ընդհանրապես պետք չէ… Իմ կարծիքով, եթե այդքան բարձր էր գնահատվում խոսքը, պետք էր այն տեղ հասցնել», – ասաց պարոն Բաբայանը:

Ապա հավելեց. «Չեմ կարծում, թե իրականում երկու կողմերից որեւէ մեկը շահեց դրանից»:

Մեր դիտարկմանը, որ ավանդաբար Վեհափառ Հայրապետի խոսքը նախորդել է երկրի ղեկավարի խոսքին, Ռուբեն Բաբայանն այսպես արձագանքեց. «Իսկապես ավանդաբար այդպես է եղել , բայց դա իր իմաստով որեւէ բան չի նշանակում, որովհետեւ ե՛ւ կաթողիկոսներ են տարբեր եղել, ե՛ւ ղեկավարներ… Այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ նրանք ովքեր ասում էին՝ Հ1 ընդհանրապես չեն նայում, սկսեցին բողոքել, թե ինչու կաթողիկոսը Հ1-ով ելույթ չի ունեցել…

Ախր այնքան լուրջ հարցեր կան, որ չարժի հատուկ սրել նման հարցերը՝ ե՛ւ իշխանական բուրգի, ե՛ւ եկեղեցու կողմից: Չեմ կարծում, թե իմաստուն որոշում է կայացվել երկու կողմից էլ: Եթե եկեղեցու համար կարեւորը կաթողիկոսի ելույթն էր, կարելի էր համաձայնել «Լրաբերի» ժամանակ հնչեր, եթե իշխանության համար կարեւորը հասարակության համախմբումն էր, կարելի էր թույլ տալ՝ այդ ավանդույթը պահպանել: Երկու կողմից էլ սխալ քայլ են արել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ակունք իմաստության

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031