Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների 2024 թվականի առաջին վարկանիշային ցուցակը։
Տղամարդկանց եւ կանանց ցուցակների լավագույն հարյուրյակներում ընդգրկված են Հայաստանի յոթ շախմատիստներ։
Հայկ Մարտիրոսյանը տղամարդկանց մեջ զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 91-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 99-րդը։
Կանանց 100 ուժեղագույնների մեջ Էլինա Դանիելյանը 55-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը, Աննա Սարգսյանը՝ 75-րդը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ