Aravot.am-ը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից, որը 2004-2018 թթ․ եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը, հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակելու որոշումը, հատկապես, որ Շիրինյանը երկար տարիներ եղել է «Շողակաթի» ոչ շարքային աշխատակից:
Պարոն Շիրինյանը սկզբում խնդրեց հարցը գրավոր ուղարկել, ավելի ուշ տեղեկացրեց, որ առաջիկա մեկ ժամում Հանրային հեռարձակողի կայքում կհրապարակվի իրենց հայտարարությունը՝ այդպիսով խախտելով մեր էքսկլյուզիվության իրավունքը:
Հիշեցնենք, որ երբ պարոն Շիրինյանը դեռ պաշտոնյա չէր, 1995 թ., 33 րոպե տեւողությամբ ֆիլմ էր նկարել «Ամենայն հայոց կաթողիկոսը» վերնագրով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ