Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգ են տեսնում Վեհափառի խոսքի մեջ, դրա համար էլ արգելեցին». Հովհաննես Գալստյան

Հունվար 03,2024 16:21

«Երկու ուղղությամբ դիտարկենք խնդիրը: Առաջինն այն է, որ այս իշխանությունները հերթով խախտում են այն ավանդույթները, որոնց վրա կանգնած է մեր ժողովուրդը, «կոտրում» են բոլոր ոտքերը: Վեհափառի ուղերձը չհեռարձակելը եւս  այդ շարքից էր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ Հ1-ով եթեր չհեռարձակելու որոշմանը՝ ասաց  ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«Մենք հարվածներն անընդհատ տեսնում ենք այդ ինստիտուտի ուղղությամբ: Անկեղծ ասած, ես տարբեր մեկնաբանություններ եմ լսել, թե ինչ է եղել: Սակայն, դրանք բոլորն էլ  հետաքրքիր չեն: Փաստն ինքնին սարսափելի է, այդպիսի բան չէր անի անգամ թշնամին: Թշնամին չէր արգելի Վեհափառի խոսքը՝ ուղղված հայ ժողովրդին:

Երկրորդ՝ արգելեցին Վեհափառի, որովհետեւ վախենում են Վեհափառի խոսքից: Վտանգ են տեսնում Վեհափառի խոսքի մեջ: Վեհափառը հետ չի կանգնում իր դիրքորոշումից, անընդհատ կրկնում է, որ այն ինչ կատարվել է մեր հայրենակիցների հետ, պետք է շտկվի, մեր հայրենակիցները պետք է վերադառնանն իրենց բնօրրան: Դա խանգարում է ընդհանուր գծին, բայց դա անբեկանելի է: Ես շատ վատ եմ նայում նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակվեց:

Էլի եմ կրկնում՝ մենք ամեն ինչ տեսանք այս ընթացքում, բայց շատ վատ է, որ մի քիչ հանգիստ տարավ մեր հանրությունը դա: Ցավոք, մեր ժողովրդի իմունիտետը հասել է զրոյի: Ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է լինի, որ ժողովուրդը ընդվզի դրա դեմ: Մի լավ բան,այնուամենայնիվ, եղավ: Ես նայում էի իմ լրահոսը՝ Վեհափառի ուղերձը հարյուրապատիկ  ավելի տարածվեց: Այնպես որ, իրենց արածը մնաց իրենց»,-հավելեց Հովհաննես Գալստյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031