2024 թվականի հունվարի 12-ից 20-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ բարձրագույն խմբի առաջնությունները, որոնց արդյունքով հանրապետության չեմպիոն հռչակված շախմատիստները կհամալրեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների կազմերը։
Երկու առաջնություններին էլ մասնակցելու են 10-ական շախմատիստներ։
Տղամարդկանց պայքարում հանդես կգան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էրիկ Չաքրյանը, ինչպես նաեւ Դավիթ Տիրատուրյանը։
Կանանց պայքարում հանրապետության չեմպիոնին եւ մրցանակակիրներին կորոշեն կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաեւ Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը, Մարիամ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ