Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով:
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45.0 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:
Կոմիտեն 2023 թվականն ավարտել է նաև նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, հետևողական բարեփոխումներով, օրենսդրական նախաձեռնություններով: Միջազգային համագործակցության ուղղությամբ ՊԵԿ-ը ևս կարևոր ձեռքբերումներ է արձանագրել:
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին