Երևան քաղաքում`
Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հունվարի 3-ի և 6-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 3-ի ցերեկը, 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։
Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.2°C (1979թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.8°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.3°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն