Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի։
Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։ Ցուցակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ցուցակում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Forbes-ի ցուցակում ազգությամբ հայ այլ գործարարներ էլ են հայտնվել. 56-րդ տեղում ածուխի արդյունահանման մի քանի ձեռնարկությունների սեփականատեր Ալբերտ Ավդոլյանն է (2,2 մլրդ դոլար), 63-րդ տեղում՝ «Fix Price» խանութների ցանցի տնօրենների խորհրդի անդամ Արտեմ Խաչատրյանը (2,1 մլրդ դոլար), 64-րդում՝ Անդրեյ Օհանջանյանցն է (Անդրեև), որը օնլայն ծանոթությունների ցանցերում ներդրող է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: