Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը: Այս մասին նա ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ։
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում:
Դեռևս 2022 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ Մեծամորի ատոմակայանն օրական 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն է թափում Արաքս գետ։