Այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում արցախյան շունչ ու ջերմություն էր, պատճառը Արցախի մոտ 9 տասնյակ երեխաներն էին, ովքեր եկել էին Ձմեռ պապի հետ հանդիպման։
Տոնական հանդիպումը կազմակերպել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Նախաձեռնությանը միացել էր նաև ԱՄՆ «Առաջին քայլ» դպրոցի ուսուցչուհի Ծիա Վարդապետյանը։
Ձմեռ պապը երեխաներին ասաց, որ եկել է Արցախի բարձրիկ լեռներից ու իր հետ բերել է լեռների հովն ու շունչը։ Նա երեխաներին նվերներ հանձնեց ու լսեց նրանց արտասանությունները։
Միջոցառմանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նարօտ Քեչեպաշյանը։
Կարդացեք նաև
Ներկաների համար համեստ հյուրասիրություն էր պատրաստվել։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն