Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով տեղափոխել Ուկրաինային Մեծ Բրիտանիայի նվիրաբերած ականորսիչ նավերը, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
«Լրատվամիջոցների հայտարարությունն այն մասին, թե Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերին թույլատրել են թուրքական նեղուցներով Սև ծով անցնել, իրականությանը չի համապատասխանում։ Թուրքիան նեղուցները պատերազմող կողմերի (Ռուսաստան և Ուկրաինա) ռազմանավերի համար փակել է համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի»,- ըստ ՌԻԱ Նովոստիի, նշված է հաղորդագրության մեջ։