Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024-ի դեկտեմբերին. Մակրոն

Հունվար 02,2024 11:44

«Ազատություն» ռ/կ. Փարիզի Աստվածամոր տաճարը, որ տուժել էր 2019-ին հրդեհից, այցելուների համար կվերաբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին։ Այսպիսի խոստում է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ամանորի կապակցությամբ ֆրանսիացիներին ուղղված իր ուղերձում։

«Ֆրանսիայում սա հպարտության տարի կլինի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են դրա վերականգնմանը», – ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարում, ինչպես նախկինում խոստացվել էր։

Աստվածամոր տաճարը դարեր շարունակ եղել է Փարիզի ամենահայտնի շենքը և ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցանկում։ 2013 թվականին Աստվածամոր տաճարը նշեց իր 850-ամյակը։

2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ է բռնկվել, հաջորդ առավոտյան հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհը բռնկվել է տաճարի գագաթի տարածքում դեռևս չպարզված պատճառներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031