Այսօրվանից՝ 2024 թ. հունվարի մեկից, ՌԴ-ն ստանձնել է ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) նախագահությունը: Կրեմլի կայքում ներկայացված է ԱՊՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության հայեցակարգը. նախատեսվում է խորացնել համագործակցությունն ԱՊՀ երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։
«Ջանքերը կկենտրոնացվեն ԱՊՀ-ում ընդունված երկարաժամկետ ծրագրերի իրականացման վրա՝ համատեղ ռազմական համակարգերի զարգացման, զինվորական անձնակազմի մասնագիտական պատրաստության, ռազմական կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և բազմակողմ ռազմական համագործակցության այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վրա»,- մասնավորապես նշված է Կրեմլի կայքում։