ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, արդեն երրորդ օրն է, հայտնվել են Հայաստան-Վրաստան սահմանային խցանման մեջ։
Անցակետը հատելու համար շատերը 12-15 ժամանոց հերթեր են հաղթահարում։ Դժվար թե վրացական կողմին հայտնի չլիներ Հայաստանից սպասվող մեծ հոսքի մասին։ Վրացական հյուրասիրության վրա կասկածելու առիթ չեմ ունեցել, վրացական տուրիստական բումի մասին տեղեկություններն էլ կարծես ներշնչող են։
Ինչի՞ մասին է խոսում արդեն երրորդ օրը շարունակվող այս ամանորյա խայտառակությունը։ Արդյոք սա վերաբերմո՞ւնք է Հայաստանի և ՀՀ քաղաքացու հանդեպ։
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքացիների արժանապատվությունն ու նվաստացումը չի՞ հետաքրքրում ՀՀ իշխանություններին։
Ոստիկանություն, ԱԳՆ, անելիք չունե՞ք․․․