Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի

Դեկտեմբեր 31,2023 17:44

«Ազատություն» ռ/կ. Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը, այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։

2024 թվականի մարտին կվերացվի օդային և ծովային սահմանային հսկողությունը, իսկ ցամաքային անցակետերում հսկողությունն առայժմ կգործի։ Վերգետնյա անցակետերում հսկիչ սարքերի բարձրացման ժամկետները կքննարկվեն ավելի ուշ:

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Ռումինիայի և Բուլղարիայի մուտքը շենգենյան գոտի «կնպաստի ճանապարհորդության, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հետագա ամրապնդմանը»։

Ռումինիան և Բուլղարիան Եվրամիությանն են միացել 2007 թվականին։ Չորս տարի անց երկրները հայտարարեցին շենգենյան գոտու անդամ դառնալու մտադրության մասին։ 2022թ. նոյեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց շենգենին միանալու Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի պատրաստակամության մասին։

Սակայն, Ավստրիան և Նիդեռլանդները դեմ էին Բուլղարիայի և Ռումինիայի միացմանը։ Այս երկրների իշխանությունները նշում էին, որ Բուլղարիայի և Ռումինիայի հետ սահմանային հսկողության վերացումը կարող է մեծացնել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիություն։ Արդյունքում 2023 թվականի հունվարին շենգենյան գոտուն միացավ միայն Խորվաթիան։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031