Շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության:
Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Շուրջ 2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով:
Կարդացեք նաև
Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ