Անի այցի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին, շնորհավորել գալիք տոների առթիվ և նշել, որ հերոսածին մոր կողքին է բոլոր նախաձեռնություններում։
«Մենք մեծ պատգամ ու պարտք ունենք անմահացած մեր հերոսների առջև, նրանք չխնայեցին ամենաթանկը` կյանքը հանուն հայրենիքի, մենք պետք է անենք ամեն ինչ մեր երկիրը շենացնելու, զորեղացնելու համար, որպեսզի նրանց անգնահատելի զոհողությանը փոքր ինչ արժանի դառնանք։ Ձեզ ծով համբերություն, խոնարհումս մեր հերոսների հիշատակի առաջ», -նշել է Շիրակի մարզպետը։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ