Հրազդանում ապաստանած արցախցի տեղահանվածներին oրեր առաջ «Մենք» ու «Մունք» նախաձեռնւթյունը բաժանեց տաք հագուստներ, անկողնային, կենցաղային պարագաներ, որոնք իր հետ Հայաստան էր բերել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհին՝ Աստղիկ Անգալադյանը: Նա իր այդ քայլը միայնակ չէր կազմակերպել, այլ ԱՄՆ-ում բնակվող իր ընկերների հետ՝ Ամանորի կապակցությամբ:
Աստղիկը հայազգի ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի դուստրն է:
Այս մարդասիրական քայլը կշարունակվի, այդպես են կարծում Աստղիկը եւ նրա ընկերները: