Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության ապահովումը  յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետք է լինի․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Դեկտեմբեր 31,2023 12:50

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2024 թվականը լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և միայն ձեռքբերումների տարի։

Կարող ենք արձանագրել, որ  2023-ը հաջողված էր բժշկական մայր բուհի համար. մենք շարունակեցինք կրթական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով մեր զարգացման ծրագրերը:

Մեր մեծ բժշկական ընտանիքի անդամների թիվն ավելացավ և ընդլայնվեց:

ԵՊԲՀ-ում ամեն երրորդ ուսանող այլ երկրից է ժամանել բժշկական կրթություն ստանալու համար, բայց մեր նպատակն է, որ առաջիկայում այս ցուցանիշը հատի ամեն երկրորդը:

Այս տվյալը վկայում է, որ բուհն ունի միջազգային բարձր վարկանիշ, վստահելի տեղ միջազգային բժշկական բուհերի շարքում: Տարեվերջն առիթ է՝ ամփոփելու աշխատանքն ու նախանշելու նոր ծրագրերը:

Աներկբա է, որ կրթության որակի բարելավումը, բարեփոխումների իրականացումը շարունակական գործընթաց է:

Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթության ապահովումը  յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետք է լինի՝ այն գիտակցությամբ, որ այստեղ են դրվում երկրի բժշկագիտական, առողջապահական համակարգի  հիմքերը, որոնք որքան ամուր լինեն, այնքան ամուր ու տնտեսապես ուժեղ կլինի նաև մեր պետությունը:

2023-ը ևս Հայաստանի համար դժվար ժամանակահատված էր, ունեցանք անդառնալի կորուստներ: Մեր  հայրենակիցների ընտանիքներին մաղթում եմ ուժ, ամրություն՝ հաղթահարելու դժվարությունները: Խոնարհում մերօրյա հերոսների հիշատակին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ բուժաշխատողներ մասնագիտական գործունեությունը շարունակում են  համալսարանական տանիքի ներքո: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո նրանք ուժ են գտել իրենց մեջ, մասնագիտական երդմանը հավատարիմ շարունակելու մարդկանց առողջություն պարգևելու, կյանքեր փրկելու առաքելությունը: Սա շատ կարևոր է, և հատուկ շնորհակալություն նրանց:

Առանձնահատուկ  ուզում եմ շնորհավորել նաև տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահող մեր գործընկերներին, համալսարանական հիվանդանոցների բոլոր բուժաշխատողներին, թող 2024-ը լինի արդյունավետ աշխատանքի, ծրագրերի ու նպատակների իրագործման տարի:

Կրկին շնորհավորելով բոլորին՝ ընդգծեմ, որ գալիք տարում ևս մեր ջանքերն ուղղելու ենք ավելի քան մեկ դարյա  կենսագրությամբ բժշկական մայր բուհի զարգացմանն ու առաջընթացին: Վստահ եմ՝ հաջողելու ենք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031