SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 44-506 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։Այդ օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ ժողովրդին հայտնի «Ցեբեից», Նուբարաշենի բանտ տեղափոխելու ճանապարհին Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի դիմաց դատապարտյալ Ռոմեն Հովհաննիսյանը հրել է կրտսեր մասնագետին, բացել ավտոմեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։