Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնի, ապա պետք է տեսանելի քայլերի գնա». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 30,2023 22:23

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին:

Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով, և ով իրեն ինչքան լավ  է ուժեղ ներկայացնում, մարդիկ գնում են նրա հետևից:

Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնի, ապա պետք է այնպիսի տեսանելի քայլերի գնա, որ նախ դա մարդկանց համար ՌԴ-ի նկատմամբ վստահությունը վերականգնեն, ապա ապագայի նկատմամբ հույս ներշնչեն:

Թե չէ ամենօրյա բնույթով խոսել «չար» ուժերի և «բարի» Ռուսաստանի մասին, որևէ արժեք չունի:

Մարդը, ինչպես բոլոր երկրներում, ամեն լավ ու վատ բան միայն իր մաշկի վրա զգալուց հետո է գնահատում, այնպես որ Հայաստանին իրենով անելը կամ բարեկամ ներկայանալը պետք է առարկայական ազդեցություն ունենա մարդկանց վրա:

ՌԴ-ն լուրջ անելիք ունի Հայաստանում և եթե ցանկանում է աշխարհաքաղաքական մարտում առավելություն ստանալ, ապա իր քաղաքական, ռազմական, տեղեկատվական քաղաքականությունում պետք է արմատական փոփոխությունների գնա:

Սերժ Սարգսյանի ասած՝ մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, դա նրանք մեզանից շատ ավելի լավ գիտեն, բայց այն, որ դրան ձգտելու ճանապարհին մեծ խնդիրներ կան, դրանք նույնիսկ առօրյա հարաբերություններում են ակնհայտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031