Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամայիս Աղաբեկյանը հեռացել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքից Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ եղած տարաձայնության պատճառով

Դեկտեմբեր 30,2023 19:00

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ես հեռացա «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքից։ Պատճառը Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ իմ և խմբակցության բացարձակ մեծամասնության տարբեր դիրքորոշումներն են։

Ես համոզված եմ, որ հրամանագրի չեղարկման մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվի նույն հարթակում, ինչ հարթակում հայտարարվել է
դրա ստորագրման մասին։
Իրավական տեսանկյունից ոչ մի արժեք չներկայացնող այս փաստաթուղթը քաղաքական և տեղեկատվական առումով երազանքների նվեր է Ադրբեջանին։
Խմբակցության մեծամասնության կարծիքը այլ է, նրանք համոզված են,որ գոյություն ունեցող սպառնալիքներն ու փաստաթղթի իրավական արժեքի բացակայությունը բավարար են, որպեսզի չեղարկում և այդ չեղարկման հանրայնացում չկատարվի։

Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի Միլլի Մեջլիս բերելուց և սեփական իրավական դաշտում ամրագրելուց հետո, Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ տարակարծությունները, ըստ իս, պիտի վերացվեին։

Այս պահին, ցավոք, նման փոխըմբռնում չկա։

Միաժամանակ, ես վստահ եմ նաև այն բանում, որ Արցախի Ազգային ժողովում, այդ թվում մեր խմբակցությունում կան մարդիկ, ովքեր ներքին համոզմունքով նույն կերպ են մտածում, ինչպես ես, բայց չեն ցանկանում հրապարակայնորեն արտահայտվել։

Խնդրում և պահանջում եմ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներից, Հայաստանի Հանրապետության քաղաքական դերակատարներից, Սփյուռքի ազդեցիկ ուժերից հրապարակայնորեն դիմել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին` հայտնի հրամանագրի չեղարկման և հանրայնացման պահանջով։

Ինչու հիմա եմ այս մասին գրում և ոչ օրինակ մեկ ամիս առաջ, որովհետև ներքին հնարավոր բոլոր մեթոդները օգտագործել եմ, անգամ հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրել, սակայն վերջնական արդյունքի, որպես այդպիսին, հասնել չի հաջողվել։
Արցախի և արցախցիների իրավունքների համար պայքարը չի ավարտվել, այն թևակոխել է ավելի դաժան փուլ, որտեղ ամեն կողմից մեզ համոզելու են հակառակը և ճնշելու են բոլոր հնարավոր միջոցներով։

Առավել քան երբևէ անհրաժեշտ է ՊԻՆԴ լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031