Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի՝ 25 մլն դրամ գրավի դիմաց

Դեկտեմբեր 30,2023 16:06

Փաստինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը շուրջ երկու տարի կալանքի տակ է, գրավի դիմաց ազատ կարձակվի։ Դատարանը բավարարել է Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 25 մլն ՀՀ դրամը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Անդրանիկ Մանուկյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորված է 2021թ հոկտեմբերի 2-ին՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ հայտնի գործի շրջանակներում։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031