Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգից տեղեկանում ենք, որ Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում հայ համայնքի նկատմամբ բռնությունները և հայտարարել, որ Իսրայելի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
«Ֆրանսիան՝ ի դեմս Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության, իր համերաշխությունն է հայտնում հայ համայնքին և շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածքում հարձակում են գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:
Կարդացեք նաև
La France condamne fermement les actes de violence conduits hier contre la communauté arménienne dans la vieille Ville de #Jérusalem, qui surviennent après de multiples attaques au cours des derniers mois par des extrémistes violents. (1/3)
— France à Jérusalem 🇫🇷 🇪🇺 (@FranceJerusalem) December 29, 2023