ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Հումորն ու սատիրան միշտ էլ անդրադարձել են քաղաքական թեմաներին: Սակայն, այն չի արվել անձնական վիրավորանքի, անգամ թշնամուն նսեմացնելու, կամ որևէ ազգի արժանապատվությունը ոտնահարելու միջոցով:
Հարևան քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն այնքան են երես առել Բաքվում, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով` համատեքստում բացահայտ նսեմացնում են մեր ժողովրդին, նրա հերոսական պատմությունը, մշակույթը, ազգային ինքնությունը, պետական ինստիտուցիոնալ կարգը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ավանդույթները:
ՔՊ խմբակցության պատգամավորներ և կապիտուլյանտ «կառավարության» անդամներ: Թարգմանիչ գտեք, թող ձեզ բացատրեն, թե ինչպես են ձեր ցեղակիցները, թատերական ներկայացմամբ, վախկոտի ու ոչնչության համընդհանուր կերպար ստեղծում ձեր «առաջնորդի» դեմքով («ՓաՆիկ» «PaNik»): Ես, որպես հայ մարդ, ինձ վիրավորված եմ զգում այս ստորացման համար: Պարզ էր, որ սա է լինելու ձեր «քաղաքականության» հետևանքը:
Կարդացեք նաև
Հ.Գ. Եվ ի՞նչ ասելիք ունեք դուք ամանորին: Արցախի դավաճանաբար հանձնո՞ւմն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու: Էս ի՞նչ վիճակի հասցրեցիք դուք մեր բարոյական ու պատվարժան ժողովրդին:
Երբեմնի հպարտ ու ծիծաղկոտ մարդկանց դեմքին թախծի, ամոթի, ցավի ու անելանելիության խարան եք դաջել: Իսկ ադրբեջանցիք նստած հռհռում են ձեր Նիկոլի վրա ու ծափահարում հայի կերպարը նսեմացնող սցենարներին»: