Բաքուն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները գնահատում է արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանական կողմը դրանք գնահատել է որպես երկու երկրների միջև խաղաղ օրակարգի առաջմղման արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն», – հայտարարել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է առաջ տանել խաղաղ գործընթացը և լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար:
«Մենք հետագա լուրջ խոչընդոտներ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման համար», – նշել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Ընդ որում, պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին նա չի խոսել ՝ պատճառաբանելով, որ Բաքուն և Երևանը շարունակում են բանակցություններ վարել: