Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորայր Շահվերդյանի եւ Արեն Մկրտչյանի մայրիկները մտերիմ ընկերուհիներ են, դժվար թե Զորիկը Արենի դեմ դուրս գար»․Ալավերդիում տեղի ունեցած կրակոցների մասնակիցները թաղային հեղինակություններ են

Դեկտեմբեր 30,2023 13:23

Դեկտեմբերի 29-ին  Ալավերդի քաղաքում տեղի ունեցած կրակոցների մասնակիցներն այս պահին հայտնաբերված չեն։

Ըստ Shamshyan.com-ի անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զորայր Շահվերդյանի եւ  նշված վայրում Շահվերդյանի հետ կանգնած անձանց ուղղությամբ:
ՆԳՆ խոսնակն Aravot.am-ին հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ահազանգ, հաղորդում ոստիկանությունը չի ստացել, ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, դեպքն ու կրակոցի մասնակից անձանց շրջանակը պարզել է,  նախաձեռնվել է քրեական վարույթ, անձինք հայտնաբերված չեն։ ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ անձնական հարցերի շուրջ է վիճաբանությունը տեղի ունեցել, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի անունը միջադեպին մասնակից անձանց ցանկում չկա։

Hraparak.am-ը գրել էր,  որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին․«Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: Արեն Մկրտչյանի մասնակցությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչյանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա»:

ՆԳՆ խոսնակն ասաց, որ այս ծեծկռտուքի վերաբերյալ էր հաղորդում չեն ստացել։

Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել եւ հերքել իր մասնակցությունը միջադեպին․«Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմպիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ»։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցները թաղային հեղինակություններ են։ Ալավերդիում խոսում են, որ միջադեպը «գողական ռազբորկա» էր, իսկ  Զորայր Շահվերդյանի եւ Արեն Մկրտչյանի մայրիկները մտերիմ ընկերուհիներ են, եւ դժվար թե Զորիկը (հիշեցնենք, կրակել են Զորայր Շահվերդյանի ուղղությամբ, խմբ) Արենի դեմ դուրս գար։

Զորայր Շահվերդյանի եւ նրա  հոր՝ Կամո Շահվերդյանի անունները մամուլում շրջանառվել է 2012-ին՝ քրեական գործի շրջանակներում։ Կամո Շահվերդյանը կանգնել էր դատարանի առաջ, նա մեղադրվում էր սպանության համար։ Դատական գործում շրջանառվել է նաեւ Զորայր Շահվերդյանի անունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը` Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031