Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին, այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:
«Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ 2019 թ.-ից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մխիթարյանին ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։ Մ. Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծիծաղելի է: Հուսանք՝ հոր պես ինտրիգներ չի սիրի: