Դեկտեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան փողոցներում շենքերի տանիքների վնասման, իսկ Աբովյան փողոցում ծառի արմատախիլ լինելու վերաբերյալ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:
Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն