Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը միանում է Գարդման-Շիրվանի և Նախիջևանի ՀՄՄ ուղերձին

Դեկտեմբեր 30,2023 10:44

Աշխարհասփյու՜ռ գարդմանցիներ, շիրվանցիներ, նախիջևանցիներ,

Մի քանի օր առաջ Երևանում Հայաստանի պատմության թանգարանում բացվեց մեր կորուսյալ հայրենիքից` Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից, պահպանված մասունքների ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են մ.թ. ա. 13-11-րդ դարերի մասունքներ և կավե ամաններ, ինչպես նաև գորգեր, միջնադարյան սկուտեղներ, կանացի տարազներ, խաչքարեր, Ակուլիս և Նախիջևան քաղաքների լուսանկարներ: Այս փոքրիկ ցուցադրությունը մեզ բոլորիս մտովի տեղափոխեց մեր հարազատների կողմից վերապատմված նախնիների ավանդույթները, մեր հայրենիքի գողտրիկ անկյունները, մեր մանկությունը, մեր այգիներն ու փողոցները, մեր տների լայն պատշգամբները, մեր գյուղերն ու եկեղեցիները, տատիկների ու պապիկների գերեզմանները, և մեր ականջներում նորից հնչեցին գետերի հանդարտ աղմուկը, եկեղեցական զանգերի ղողանջն ու դպրոց կանչող զանգը, իսկ քաղաքների լուսանկարները հիշեցրին Կիլիկիայում «շքեղ Ադանայի» կործանման մասին երգը և «Մայր Հայաստանը սգում է հայկական քաղաքների կործանումը» գորգը։

Այսօր այս ցուցասրահը բազմահազարամյա ազգի իրավունքների ավելի քան համեստ վկայությունն է, որի տարածքները ներկայումս գրավված են վայրի մերձալթայական և մերձվոլգյան ցեղերի ցեղասպան ժառանգների կողմից:

Այսօր, մինչ մենք հույսը դրել էինք մեր անվիճելի իրավունքների վրա, մենք ունեցանք նոր կորուստ, և կրկին տեղի է ունեցել հայ բնակչության ցեղասպան հայրենազրկում, այս անգամ ՝ Արցախի Հանրապետության բնակչության:

Հայրենակիցնե՛ր, որտեղ էլ որ լինեք ներկայումս, որքան էլ ցրված լինեք, պահպանե՛ք և փոխանցե՛ք սերունդներին ձեր նախնիների նվաճումներին համամասնակցության զգացումը, Հայրենիք վերադառնալու և նրան ծառայելու ցանկությունը, որովհետև միայն Հայրենիքում ենք մենք նորից գիտակցում Աստծո և բնության կողմից տրված մեր գոյատևման արմատները, որոնք ներդրված  են մեր մեջ հայության` որպես ազգ,  ձևավորումից ի վեր:

Շնորհավորում ենք աշխարհասփյուռ Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի զավակների գալիք Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները, թող գալիք տարիները դառնան մեր վերամիավորման և ուժերի համախմբման, մեր կայացման ակունքներին վերադարձի, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության և նրա շուրջը բարի կամքի բոլոր մարդկանց ամրապնդման տարիներ, մեր հավաքական կամքի բյուրեղացման տարիներ: Սա ինչպես արդիականության պահանջն է, այնպես էլ մեր նախնիների մեծագույն պատգամը և մեր հոգու ցանկությունը ։

Եվ թող մեր թշնամիները արժանանան այն ճակատագրին, որը նրանք ծրագրել էին մեզ համար, թող նրանք գերհագենան իրենց ատելությամբ և ուրիշների բարեկեցության մերժմամբ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը միանում է Գարդման-Շիրվանի և Նախիջևանի ՀՄՄ ուղերձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031