Սամարղանդում այսօր մեկնարկած կայծակնային շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 206 շախմատիստ, որից 140-ը՝ գրոսմայստեր։ Մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի ինը ներկայացուցիչներ։
Մեկնարկային օրը նախատեսված 27 տուրից խաղացվել է 11-ը Մեր տղաներից առայժմ ամենից շատ միավոր վաստակել է Շանթ Սարգսյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր եւ տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 59-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ