Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միջին արդյունավետություն արձանագրեցին։ Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տված Շանթ Սարգսյանը 8,0 միավորով զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը, իսկ կանանց մեջ՝ Էլինա Դանիելյանը 6,5 միավորով հանգրվանեց 35-րդ տեղում։
Այսօր մեր բոլոր 12 շախմատիստներն մեկնարկել են կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։
Կանայք առաջին օրը խաղացել են 9 տուր։ Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են 6,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 18-րդ եւ 19-րդ հորիզոնականները, իսկ Սուսաննա Գաբոյանը 5,0 միավորով առաջին օրվանից հետո 118 մասնակիցների պայքարում 38-րդ տեղում է։
Կարդացեք նաև
Տղամարդիկ պայքարը դեռ շարունակում են։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ