Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թվականի հունվարի 1-ից դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովման վերաբերյալ

Դեկտեմբեր 29,2023 20:45

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2060-Ն որոշումը, որի համաձայն՝ 2024 թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կկիրառվի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։

Այս պարագայում Եվրասիական տնտեսական միության ֆիզիկական անձինք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին (900008000755), որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս` գրավոր դիմումի հիման վրա:

Դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ https://e-request.am/hy համակարգով, ինչպես նաև՝ դիմումը կարող է ներկայացվել մաքսային մարմիններին թղթային եղանակով` առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով։

Դիմումի օրինակելի ձևը կցվում է:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031