Իրանական irdiplomacy.ir փորձագիտական կայքում Ալի Մուսավի Խալխալին գրում է. «Մինչ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամության օղակում, նա իրեն միայնակ է տեսնում և հասկանում մ է, որ իր կողքին պետք է ունենա հարևան երկրներից մեկը։ Իրանը նույնպես ձգտում է կովկասյան տարածաշրջանում աչքի ընկնող ներկայություն ունենալ և իր ոտնատեղն ամրացնել այս տարածաշրջանում։
Ղարաբաղի տարածաշրջանում բարդ հարաբերություններում հավասարակշռություն հաստատելու նպատակով, հատկապես երբ արևմտյան երկրները, մասնավորապես Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես հաստատել են իրենց ներկայությունն այս տարածաշրջանում, Թեհրանի դերակատարության ավելացումը Ղարաբաղում Իրանի գլխավոր նպատակներից է համարվում կովկասյան տարածաշրջանում։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին այցելեց Հայաստան․ սա ԻԻՀ ԱԳ նախարարի առաջին այցն էր Երևան՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամից հետո, որը հանգեցրեց Ադրբեջանի կողմից այս շրջանի գրավմանը։
Այս ուղևորության ընթացքում քննարկվել է 3+3 մեխանիզմը, որի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Թեհրանում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և գերիների փոխանակման հարցերը։
Կարդացեք նաև
Մինչ Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի Մոսկվայի ուղղակի հսկողության ներքո, և Ռուսաստանը անմիջականորեն վերահսկի դրա բոլոր ասպեկտները, Իրանի արտգործնախարարի ներկայությունը Երևանում և այդ ոլորտում քննարկումը կարող է առանձնահատուկ նշանակություն ունենալ։
Այն բանից հետո, երբ Հայաստանը կորուստներ կրեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում, որի հետևանքով ավելի քան 120,000 հայեր տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղի տարածքից, և նույնիսկ Հայաստանի վաղեմի դաշնակից Ռուսաստանը հրաժարվեց օգնել Հայաստանին և թույլ տվեց Ադրբեջանին հեշտությամբ հաղթել պատերազմում, այժմ Հայաստանը փորձում է նոր դաշնակից ձերք բերել, որը կարող է մասամբ փոխհատուցել այս վնասը և բուժել դրա պատճառած խորը վերքը։
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ մեղադրեց Ռուսաստանին դավաճանության մեջ և ասաց, որ ռուսներն անհավասար են այս պատերազմում՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանին աջակցում էին Թուրքիան և Իսրայելը, նա թողեց Հայաստանին, որպեսզի Ադրբեջանը հեշտությամբ կարողանա հաղթել պատերազմում։ Անդրադառնալով Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ռուս զինվորների կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև որևէ ռազմական ինտերվենցիային միջամտելու մերժմանը, երբ նրանք որպես խաղաղապահներ ներկա էին այդ տարածաշրջանում, Փաշինյանն ասաց. «Ռուսներն իրենց առաքելությունն են դրել բացահայտել մեր խոցելիությունը»։
Նա նաև ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումից հետո Մոսկվան աջակցել է Հայաստանում հակակառավարական ցույցերին։
Ավելի վաղ Փաշինյանը նաև ասել էր, որ Ռուսաստանը դեռ չի մատակարարել այն զենքերը, որի համար վճարել է իր երկիրը։ Հայաստանի վարչապետը ռուսների այս պահվածքը պայմանավորում է Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանի պարտությամբ, պատերազմ, որը տևեց ընդամենը 24 ժամ և Ադրբեջանը հեշտությամբ այն հաղթեց։ Այդպիսով մենք հստակ տեսնում ենք, որ Հայաստանը հեռանում են Ռուսաստանից, և չնայած իրենց կախվածությանը Մոսկվայից, հայերի հարաբերությունները ռուսների հետ սրվել են։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով Վրաստանը չի մասնակցում որևէ գագաթնաժողովի, որին մասնակցում է այս երկիրը։
Եվ այս պատճառով նա ընտրել է Թուրքիային և Ադրբեջանին մոտ լինելը, հատկապես որ սահմանային վեճեր չունի այս երկու երկրների հետ։ Հետևաբար այս իրավիճակը պատճառ է դարձել, որ Հայաստանը հիասթափված լինի հարեւանների հետ հարաբերություններից։ Այն պայմաններում, որ Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից և Ադրբեջանը մերձենում է Թուրքիային և Իսրայելին, հենց ճիշտ այդ ժամանակ է, որ Իրանը փորձում է իր համար ոտնատեղ գտնել, Հայաստանին հասկացնել, որ ինքը միայնակ չէ տարածաշրջանում։ Հեռանալով Ռուսաստանից՝ Հայաստանը չպետք է գնա Արևմուտքի ճանապարհով և նրանց ոտնատեղը բացի տարածաշրջանում։ Հայաստանը պետք է միայն վստահի Իրանի հետ հարաբերություններին և իմանա դրա արժեքը և հույսը դնի դրա վրա։ Հարաբերությունների անհրաժեշտությունը Իրանի և Հայաստանի փոխադարձ կարիքն է։
Մինչ Հայաստանն իրեն միայնակ է տեսնում Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի օղակում, զգում է, որ իր կողքին պետք է ունենա հարևան երկրներից մեկը։ Իրանը նույնպես ձգտում է ներկա գտնվել կովկասյան տարածաշրջանում։ Ղարաբաղի տարածաշրջանի բարդ հարաբերություններում հավասարակշռություն հաստատելը, հատկապես որ արևմտյան երկրները, հատկապես Ֆրանսիան և ԱՄՆ-ը, իրենց ոտնատեղն են բացել այս տարածաշրջանում, Իրանին ստիպում է իր ներկայությունը հաստատել տարածաշրջանում այնպես, որ այս բարդ իրավիճակի լուծման ծախսերը նվազագույնի հասնեն Թեհրանի համար։
Հասկանալի է, որ Հայաստանը տարբեր տնտեսական, անվտանգության և քաղաքական կախվածություններ ունի Ռուսաստանից, և Իրանը չի կարող մտածել Հայաստանում Ռուսաստանի դատարկ տեղը լցնելու մասին։ Բայց Իրանը կարող է ուժեղացնել Հայաստանում այն զգացումը, որ հայերը չհիասթափվն իրենց հարեւաններից, և որ կարող են իրենց կողքին ունենալ Իրանի նման մեծ ու հզոր երկիր։
Մինչ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բարելավվում են, և երկու կողմերն էլ որոշել են լուծել իրենց տարաձայնությունները, Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ապահովումը, ի վերջո, կարող է նպաստել Իրանի շահերին և ամրապնդել նրա միջազգային դիրքը, հատկապես տարածաշրջանային հարաբերություններում։ Անկասկած սա վերջին տարիներին եղել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։
Հեղինակ՝ Սեյյեդ Ալի Մուսավի Խալխալի
Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Իրան-Թեհրան