44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ պատվարժան դատավոր Էդգար Հովհաննիսյանի, ամբողջությամբ մերժեց լրագրող Լիա Սարգսյանի դեմ Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ներկայացրած ակնհայտ անհիմն հայցը պատվին, արժանապատվությանը պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու վերաբերյալ։
Հայցադիմումը ներկայացվել էր 30.04.2022թ. Լիա Սարգսյանի կատարած գրառման վերաբերյալ, որով լրագրողը հանրությանը տեղեկացրել էր Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետի կողմից բողոքի երթ իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին փողոցում ծաղրելու եւ «փնթիներ» անվանելու դեպքի մասին:
Սերոբ Սարգսյանը նախ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր, ապա լրագրողին դատի էր տվել՝ զրպարտելու եւ վիրավորելու համար: Զոհվածների ծնողներին ծաղրող եւ «փնթիներ» անվանող անձը դեռ շարունակում է պաշտոնավարե՞լ, լսել եմ՝ Ձեզ համար սկզբունքային է զոհերի ծնողների եւ հարազատների նկատմամբ հարգալից պահվածքը:
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը՝ «Ֆիդելիսի» հիմնադիր գործընկեր Վարազդատ Հարությունյանին եւ «Ֆիդելիսի» տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանին:
Շնորհակալ եմ «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր եկան դատարան եւ վկայություն տվեցին առ այն, որ ՔՊ-ական պաշտոնյան ծաղրել է իրենց, անվանել՝ «փնթիներ»:
Դատավոր Էդգար Հովհաննիսյան, Դուք փայլեցիք Ձեր անաչառությամբ եւ դատավորի արժանապատիվ կեցվածքով, շնորհակալ եմ: