Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ իր մասին տարածված կարծիքին, թե նա փոքրամասնության քաղաքապետն է, քանի որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է եղել, 800 հազարից ավելի ընտրողից Ավինյանին ձայն է տվել մոտ 75 հազարը։
«Մեր քաղաքական ուժը Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում ստացել է ամենաշատ ձայնը։ Այն քանակի մարդիկ, ովքեր մասնակցել են, դա այն քանակն է, որ ներկայացնում է բոլոր երեւանցիների կարծիքը։ Եթե ավելի քիչ մարդ էլ մասնակցեր, մենք կիմանայինք երեւանցիների կարծիքը ընտրությունների վերաբերյալ»,-ասաց Ավինյանը։
Ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր լինելու մասին էլ քաղաքապետն ասաց՝ երկու պատճառ կա, նաեւ հարցումներն են այդ մասին փաստում՝ նախ հարցվածների մոտ 50%-ն ասել է, որ ուղղակի ֆիզիկապես հարմար չի եղել գնալ ընտրության․«Դա սբխեչի օրն էր, դա նաեւ որոշակի էական ազդեցություն է ունեցել մասնակցության վրա։ Երկրորդ պատճառը նաեւ անվտանգային իրավիճակն է եղել, այն հարցերի շրջանակը՝ տարածաշրջանային, անվտանգային, որոնցով մարդկանց առոօրյան լցված է եղել։ Երբ խոսքը անվտանգության մասին է, Երեւանի քաղաքապետի ընտրությունները չեն կարող առաջնահերթություն ստանալ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ