«Ես կարծում եմ՝ ավագանու նիստերը բերելու ենք ինչ-որ մի տրամաբանության, որի հիմքում լինելու են Երեւանի եւ երևանցիների շահերը։ Ես վստահ եմ դրանում»,- այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ավագանու նիստերը տապալելու փորձերին։
Արտահերթ ընտրությունների գնալու մասին հարցին ի պատասխան Ավինյանն ասաց՝ ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել եմ՝ որ պահին էլ լինի, արտահերթ ընտրություններից չենք խուսափում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ