Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով քաղաքապետարանի գնումներին, մասնավորապես՝ ամանորյա միջոցառումների համար ծախսած գումարին՝ 420 մլն դրամին եւ այն համեմատություններին, որ օրինակ Թբիլիսում ավելի քիչ գումարով ավելի գեղեցիկ ձեւավորում է արվել, ասաց՝ կարեւոր է ոչ թե ծառայության գնման չափը կամ ձեւը, այլ՝ որակը:
Ըստ Ավինյանի՝ Երեւանի քաղաքապետարանի անցկացրած բոլոր միջոցառումները արվել են շատ բարձր որակով։
Լրագրողի դիտարկմանը՝ վարչական շրջաններից մեկի ղեկավարությունը ամանորյա կորպորատիվ խնջույքի համար 3 միլիոն դրամ է ծախսել, 10 տարվա հնեցման կոնյակներ են ձեռք բերել, քաղաքապետը պատասխանեց՝ ամեն ինչ իր տեղն ունի, խոսակցության մակարդակն անընդհատ այս աստիճանի պրիմիտիվացնել չի կարելի․ «Երեւանի քաղաքապետարանի այս ահռելի ծախսերի մեջ գնալ, կենտրոնանալ մի հատ կոնյակի գնման վրա… Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք, թե՞ ոչ: Այս տարի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցներն ահռելի աշխատանք են արել, նրանք, կարծում եմ, արժանի են որոշ չափով գովեստի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ