«Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած՝ մի քանի տեղ փոխող տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս։ Կլինեն նաեւ 1-2 այլ տոմսի տեսակներ», – այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի խնդրին։
Նրա ներկայացմամբ՝ փոխվում է տոմսային համակարգը․ «Այլեւս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ հաճախակի օգտվողը տրանսպորտից մեկանգամյա տոմս երբեւէ չի գնելու։ Բազմանգամյա օգտագործման տոմսեր է գնելու»։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ արտոնություններ կսահմանվեն տարբեր խավերի համար:
Ավինյանի խոսքով՝ տրանսպորտային ցանցը եւ մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան: Քաղաքապետի խոսքով՝ ուսումնասիրել են մի քանի քաղաքների փորձը՝ բարեփոխումներ իրականացնելու համար, դեռ վերջնական որոշում չկա, փաթեթները դեռ քննարկում են։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ