Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հակաէսթետիկ է, հակահիգիենիկ է, փոխե՛ք ձեր դիզայներին, ձեր դիզայները աննկարագրելի ռաբիս, անճաշակ եւ դեմոդ է». Նաիրա Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանին

Դեկտեմբեր 29,2023 16:04

«Ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ 1 ամսում Հայաստանի խորհրդարանը՝ պատգամավոր-աշխատակազմ միասին 2 մլն դոլարից ավելի պարգեւավճար են ստացել,նաեւ ընդդիմադիրները», – այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած խաղաղության ճաշին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Երբ այս ընտանիքը սկսում է խոսել, օգտագործում է խաղաղություն բառը, ես սարսափում եմ, որովհետեւ երբ որ այդ տիկինը խոսում էր խաղաղությունից, Մեհրիբանին էլ հրավիրում էր Շուշի՝ թեյ խմելու, որ ըտենց արկերը, ականները, պարկուճները սարքեց ականջօղեր, դրան հետեւեց պատերազմը, որի ժամանակ մենք կորցրեցինք հազարավոր մեր տղաներին, մենք կորցրեցինք Արցախը ու պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջապես հայաթափվեց ու այսօր Արցախում մնացել է ընդամենը 22 հայ, այն էլ՝ Բաքվի ռազմավարի թանգարանի համար: Հիմա ամուսինը խոսում է խաղաղության խաչմերուկից, դրան ի՞նչ է հետեւում՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստը, որտեղ ընդունվում է օրենք՝ ՀՀ սուվերեն տարածքներից որոշ հատվածներ համարել պատմական Ադրբեջան: Խաղաղության խաչմերուկում թաղվելու է հայոց պետականությունը: Դրան հետեւեց Աննա Հակոբյանի խաղաղության ճաշը, ես հիմա սարսափով սպասում եմ, թե այդ խաղաղության ճաշի պրեզենտացիայից հետո ինչ նոր արհավիրք է լինելու Հայաստանում: Ես վախենում եմ կանխատեսել, թե խաղաղության խաչմերուկ, խաղաղության ճաշ, խաղաղության ընթրիք, այդ «լանչերից» հետո պայմանագրում ինչ է լինելու»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Աննա Հակոբյանի պարը չի տեսել ճաշկերույթի ժամանակ, ուշադրություն է դարձրել նրա «անհասկանալի դիզայներական» հագուստին. «Ես չգիտեմ էդ կնոջ դիզայներն ով է, երեւի պիտի ասել, որ դիզայներին փոխի, որովհետեւ ձեր դիզայները աննկարագրելի ռաբիս, աննկարագրելի անճաշակ եւ աննկարագրելի դեմոդ է եւ ժամանակավրեպ դիզայներ է, որովհետեւ չի կարելի մի հագուստի մեջ այդքան դետալ օգտագործել, դա հակաէսթետիկ է, հակահիգիենիկ է, փոխե՛ք ձեր դիզայներին: Եթե 90 հատ մատներին, 70 հատ վզին դետալ է լինում, ինչպես կասեին ֆրանսիացիները, դա մովետոն է: Փոխեք ձեր դիզայներին, սա զուտ խորհուրդ մարդուց, ով մի քիչ հասկանում է նորաձեւությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031