«Մոդեռնա» ընկերության համահիմնադիր և նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։
«Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնք նրանց դուրս են մղում իրենց պապենական հողերից, անմարդկային են հատկապես երկրում աննախադեպ բռնությունների այս օրերին: Իսրայելի իշխանություններն այժմ պետք է պաշտպանեն տուժողներին»։
Abhorrent acts of terrorism against native Armenians, including clerics, driving them out of their ancestral properties, are inhumane, especially during these days of unprecedented violence in the country. Israeli authorities must protect the victims now! https://t.co/rZZiwpKVRs
— Noubar Afeyan (@NoubarAfeyan) December 28, 2023