Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի բան տեսե՞լ եք, որ կայացվի դատավճիռ, որ Նաիրա Զոհրաբյանը 2 տարի իրավունք չունի մազերը ֆենելու կամ կարմիր շրթներկ քսելու». Զոհրաբյան

Դեկտեմբեր 29,2023 15:40

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ՌԴ-ի փափուկ՝ «շոլկվի» վերաբերմունքը վարչապետ Փաշինյանի նկատմամբ ժամանակավոր է. «Որ պահին Հայաստանի դուխը հերիքի եւ դուրս գա ռազմական անվտանգային կառույց ՀԱՊԿ-ից, նույն վայրկյանին Հայաստանի ականջից բռնած դուրս կշպրտեն ԵԱՏՄ տնտեսական կառույցից: Կա փորձագիտական կարծիք, որ Սանկտ Պետերբուրգ գնալով՝ Փաշինյանը հերթական շրջադարձն է կատարում, որովհետեւ հոլի նման այնքան է պտտվում՝ Արեւմուտք-ՌԴ, ՌԴ-Արեւմուտք, բայց ես չէի շտապի նման եզրակացություն անել»:

Ըստ տիկին Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու երկար մանեւրել, Արեւմուտքին երկար չի կարողանալու «ֆռցնել»:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանին հաջողվում է մնալ իշխանության, որովհետեւ ունենք «իմպոտենտ» ընդդիմություն. «Ունենք ընդդիմություն, որի որոշ գործիչներ ուղղակիորեն անամոթ, խայտառակ, դավաճան, անբարո գործարքի են գնացել այս իշխանության հետ՝ իրենց ունեցվածքը պահելու համար: Նրանք ինձ համար նույնքան դավաճան են, նույնքան հանցակից են, որքան այս իշխանությունները եւ նրանք այս իշխանության հետ հավասարապես պատասխան են տալիս: Գալով «Նիկոլ, հեռացիր» օրակարգով՝ ըստ էության նրանցից շատերը դարձան Նիկոլի օրակարգը սպասարկող վիժվածքներ, գրպանահատներ: Հավատացեք, գալու է թե՛ այս իշխանության պատասխան տալու ժամանակը, թե՛ այս իշխանությանը սպասարկող, իր տարբեր դղյակները եւ ունեցվածքն ամեն գնով պահող իբր ընդդիմության պատասխան տալու ժամանակը»:

Խոսելով «Հայաքվեի» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանի դատավճռի մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այսպիսի բան պատմության մեջ չկա: Կայացվում է վճիռ, որ 2 տարի կարծեմ 6 ամսով սահմանափակվում է որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը, այսպիսի բան տեսե՞լ եք, որ կայացվի դատավճիռ, որ օրինակ Նաիրա Զոհրաբյանը 2 տարի իրավունք չունի մազերը ֆենելու կամ կարմիր շրթներկ քսի: Այսպիսի բան չկա: Ինչի համար է սա արվում, որ այս իշխանությունը մի ֆրոնտ կարողանա լռեցնել: Հասկանալի է, որ այդ շարժման գեներատորը Ավետիք Չալաբյանն է, առաջիկայում կլինեն կամ չեն լինի ընտրական արտահերթ պրոցեսներ, եթե չլինի էլ, առնվազն ընդդիմադիր ճակատի այս բլոկը հնարավորություն չի ունենա զբաղվել քաղաքական գործունեությամբ»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031