Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատմական ու ռեկորդային տաք դեկտեմբերից հետո կլինի տաք Ամանոր. «Ունենալու ենք նորից անոմալ տաք եւ բավարար տեղումներով հունվար»

Դեկտեմբեր 29,2023 13:11

«Այս տարվա դեկտեմբերը, ինչպես եւ կանխատեսվել էր, եղավ անոմալ տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով, մենք ունեցանք նաեւ կլիմայական ռեկորդներ: Երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ մինչեւ 16-17,5 աստիճանի»,- այսօր «Արմենպրեսի» լրատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով, որ վերջին 100 տարում ցերեկային ժամերին դիտված այս ջերմաստիճանով այս դեկտեմբերը ամենատաքն է, պատմական տաք ամիս է եղել:

Առաջիկա օրերին էլ օդի ջերմաստիճանը շարունակելու է կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6-8 աստիճանով. «Առաջիկա օրերին այդ օդային տաք հոսանքները չեն նահանջելու: Մինչեւ հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդային գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, եւ հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ: Ուժեղ քամիներ, գետնաբուք առաջիկա 5 օրերին չենք սպասում»:

Հունվարին էլ լինելու է տաք եղանակ, օդի հարաբերական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ. «Մենք ունենալու ենք նորից անոմալ տաք եւ բավարար տեղումներով հունվար»:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն  Լեւոն Ազիզյանն ասաց, որ Սեւանա լճի մակարդակը ցածր է անցյալ տարվա ցուցանիշից 11 սմ-ով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031