Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագիրը շարունակվում է. 2023 թ. տպագրվել է 6 գիրք

Դեկտեմբեր 29,2023 12:59

2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի  «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 գիրք։

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս տարածել, հանրահռչակել հայկական մշակույթը, նպաստել պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացմանը:

2023 թվականին ծրագրի շրջանակում  հրատարակվել է 6 անուն գիրք՝

1․  «Արցախ» պատեկերագիրք /անգլերեն/,

2․  «Դուդուկ» պատեկերագիրք /անգլերեն/,

3․ «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» գիտահանրամատչելի ժողովածու /անգլերեն/,

4․ «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը» պատկերագիրք /անգլերեն/,

5․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» պատկերագիրք /անգլերեն/,

6․ «Հայկական գորգեր և կարպետներ» ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուն» պատկերագիրք /անգլերեն/:

Այս պահին ամփոփվում են «Հայաստանի ուրարտական ժառանգությունը» անգլերեն ժողովածուի հրատարակչական աշխատանքները։ Այն կտպագրվի 2024 թվականի սկզբին։

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապաշարից, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել ոլորտն ուսումնասիրող մասնագետների և ընթերցների շրջանակը:

Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա և Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կա՛մ չկան, կա՛մ խիստ սակավ են, և ծրագիրը կոչված է լրացնելու հենց այդ բացը։

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները՝

  • Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգություն
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգություն
  • Պատմագրություն
  • Հնագիտական ժառանգություն
  • Ուրարտագիտություն
  • Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում

Հայաստանի և առհասարակ հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաև 2024 թվականին և հաջորդ տարիներին:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031