Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան

Դեկտեմբեր 29,2023 12:44

Այսօր հրավիրած ասուլիսում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ այսպես կոչված «անկլավների» հարցին։ «Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, այս մասին բազմիցս խոսել ենք։ Կարծում եմ՝ հետեւյալը պետք է նախանշել՝ այնուամենայնիվ կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում այդ տարածքների մասին, ու կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում։ Գործընթացը կարող է կազմակերպվել հետեւյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել։ Ուրիշ բան է որեւէ տարածքի մասին խոսելը, ուրիշ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը։ Եվ այնուհետեւ պետք է տեղի ունենա երկու գործընթաց, մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում նկատի ունեմ, որ այդ տարածքները որոշակի մակերեսներ ունեն, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ։ Իմ պատկերացմամբ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա տեղի կունենա, այդ ամբողջ փաթեթով այդ հարցը կդիտարկվի»,- ասաց նա։

Սանոսյանն ասաց, որ միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Հայաստանում բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ, ասում են, որ հետաքրքրված են շինարարական գործընթացներին ներգրավվելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031