Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթել՝ պարտադրանքով

Դեկտեմբեր 29,2023 12:09

Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։ Հասարակությունն ամենատոնական պահին պետք է խոնարհվի նրանց առաջ։ Հասարակությունները կրթվում են նաև ցավոտ պարտադրանքի միջոցով։

Հասարակությանը պետք է պարտադրել՝ շնորհակալություն ասել սեպտեմբերի 19-20 Արցախի դիրքերում ամուր կանգնած ՊԲ բոլոր զինծառայողներին. հասարակությունները բուժվում են նաև պարտադրվող քայլերով։

Այս կերպ, մենք պետք է առանց վախենալու, խոր մերժման, խոր անտագոնիզմի մեջ մտնենք այս օրերին պետական փողերով արվող «կորպորատիվկեքի» և դրանց մշակույթը կրողների հետ։

Չի կարող լինել համապետական սուգ, ողբ ու վիշտ, և հարևանությամբ՝ ճոխ պետական քեֆեր։ Սա հակաբնական է։

Սեպտեմբերի 19-20 Արցախում թուրքական 60 հազարանոց զորքի դեմ կանգնել է Արցախի ՊԲ-ն՝ լավ զինվորականներ ու կարգին մարդիկ, ու նրանք շատ լավ հասկանում էին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողի իշխանությունն իրենց մենակ է թողնելու։ Սեպտեմբերի 19-20 Արցախում չի եղել ոչ մի դասալիք ու ոչ մի գերի։ Եղել է անհավասար կռիվ, գուցե՝ վերջին կռիվը, բայց՝ արժանապատիվ կռիվ, ու ադրբեջանական բանակը կրել է չափազանց լուրջ կորուստներ։

Այս ֆոնին այս իշխանության կողմից Երևանում տրվող մեդալներն ու շքանշանները մոտավորապես կարելի է բնորոշել «Արցախի անկման առիթով մարտական կիսալուսին»։

Տվողից հույս չկա, նրանից այլ բան ակնկալել պետք էլ չէ, բայց ստացողների մեջ, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր վաղը ծանր ներքին ապրումներ են ունենալու։

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ ճիշտ ձևակերպեց. «…. Անբարոյական մարդը կարո՞ղ է ունենալ ամոթ: Անամոթությունն ամենամեծ անբարոյականությունն է: Հանրապետության հրապարակում տեղադրված այս տոնածառը խոսում է ոչ թե այս իշխանության շռայլության, այլ՝ անբարոյականությա՛ն մասին…»։

Իշխանությունները չգիտեմ, բայց շատ անհատներ վաղը ունենալու են ամոթի մեծ զգացում։ Հենց դա լինի, ուրեմն սկսվել է հասարակությունը առողջացումը։ Բազմաթիվ ժողովուրդներ պարտությունից հետո անցել են այս փուլով։ Իսկ այսօր պետք է գոնե պարտադրել հասարակությանը՝ հիշել, գնահատել, խոնարհվել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Վահե,
    Այո, այդ 200 Արցախցիներն են հերոսները մեր նորագույն ժամակների: Ամուր կանգնած էին դիրքերում և զոհվեցին դիմադրելով թուրքական 60-հազարանոց զորքին:
    Ոչ ոք չի ուզում մեռնել: Սեպտեմբերի 19-20 նն էր:
    Նոր տարի նշող հայությունը հիշու՞մ է որ ունեցել է և ունի այսպիսի զավակներ: Թե այդ 200-ի դիմադրողականությունը վախեցնում է հայկական հասարակությունը…
    Շնորհակալություն եմ հայտնում Ձեր հոդվածների համար: Միշտ կարևոր շեշտեր եք դնում:
    Այս ահավոր տարին ավարտելու շեմին որպես նվեր, հիշեցնեմ Ձեզ Braveheart ֆիլմի (Մել Գիբսոն) ավարտը` 1314 թվականն է, Շոտլանդիայի արքա Ռոբերտը առաջնորդում է բանակը Անգլիային հանձնվելու արարողությանը: Շոտլանդացիք մոտ 200 հոգի են, վատ զինված, վատ հագնված: Գծի այն կողմը անգլիացիք են` թվով տասնապատիկ անգամներ շատ և գեր-զինված, կերած-խմած… Վերջին պահին արքա Ռոբերտը շրջվում է դեպի իր 200-հոգանոց զորքը և գոչում. «Դուք, որ արյուն եք թափել Վիլիամի (իր խիզախ եղբայրն էր) հետ, պատրա՞ստ եք թափել արյուն ինձ հետ:» Մի մարդու պես այդ 200-ը գցում են իրենց անհաբասար մարտը: Ֆիլմի ավարտը: Այս մոտ 200 շոտլանդացիք բերեցին Շոտլանդիային անկախությունը: 1314-ին էր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031