«Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մնացած կեսը կհամարվի վճարված, այսպիսով կարձանագրենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այլ կերպ ասած՝ տուգանքն արագ վճարած քաղաքացիները կլինեն ոչ թե տուգանքի մատերիալ, այլ կիսամատերիալ, կամ՝ եթե կուզեք, «պոլուֆաբրիկատ»։
Լավ որոշում է, իհարկե։ Բայց հլը մի րոպե․․․ Իսկ սովորաբար ովքե՞ր են տուգանքը վճարում ոչ թե 15, այլ, ասենք, 20-25-30 օրվա ընթացքում։ Ճիշտ է, ավելի հաճախ՝ նրանք, ովքեր աշխատավարձից աշխատավարձ են ապրում, այսինքն՝ մի կերպ են ձգում ու միշտ չէ, որ գրպանում տուգանքի գումար ունեն։ Իսկ համեմատաբար ունևորների համար «արագի մեջ» տուգանք վճարելը խնդիր չէ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: